Ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ֆրանսիան է դեմ արտահայտվում միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնության կայացմանը
«Ֆրանսիան դեմ է արտահայտվել միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնության կայացմանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) Ժնևում անցկացվող բանակացությունների երրորդ օրը, երբ կողմերի միջև հասունացել է համաձայնության գալու պահը, դրան դեմ է արտահայտվել ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արաքի ռեակտորի հարցը և 20 տոկոս ուրանի հարստացման հանգամանքը համաձայնության գալուն խոչընդոտ են հանդիսանում:
«Թաբնաք»-ի մեկնաբանը հավելում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգն էլ հայտարարել է, որ դեռևս համաձայնության չեն հասել և հնարավոր է, որ Ժնևում ևս մեկ անգամ հանդիպեն:
Ի դեպ բանակցությունները նախատեսված էր անցկացնել 2 օր` նոյեմբերի 7-8-ը, սակայն անհրաժեշտությունից ելնելով մեկ օր ևս ավելացվել է:
Իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Ժնևում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին 5 ժամ տևողությամբ առանձին հանդիպում են ունեցել:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» առաջին հանդիպումը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 16-17-ը Ժնևում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա