Թուրք ակադեմիկոսները ակնարկել են «Ելիսեյան» համաձայնագրի մասին
«Մի խումբ թուրք ակադեմիկոսներ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը տեսնում են Ելիսեյան համաձայնագրի օրինակով»: Այս տեսակետը հնչել է Ստամբուլի Շեհիր համալսարանում անցկացվող «Թուրք-հայկական հարաբերությունները ֆրանս-գերմանական փորձի լույսի ներքո» գիտաժողովի ընթացքում, հաղորդում է թուրքական «HurriyetDailyNews» պարբերականը:
«Գերմանացիները և ֆրանսիացիներն իրենց պատմությունը գրել են միասին: Ինչու՞ մենք չենք կարող դա անել: Մենք պետք է նկատի ունենանք, որ թուրքերը և հայերը միասին ապրել են Անատոլիայի տարածքում», - ասել է Շեհիր համալսարանի ակադեմիկոս Ֆերհաթ Քենթելը:
Մեկ այլ ակադեմիկոս Մուցաֆեր Շենելը վստահեցրել է, որ «երկու ազգերը պատրաստ են հաշտվել»: «Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատերազմները պատճառ են հանդիսացել Եվրոպայում բազմադարյա կռիվների և ավերածությունների, սակայն 1963թ-ի Ելիսեյան համաձայնագրի շնորհիվ նրանք վերջ են դրել թշնամությանը: Այո, մենք ունենք դառը պատմություն, սակայն կարողանա՞նք վերածել այդ պատմությունը համատեղ ապրելու մշակույթի», - ասել է ակադեմիկոս Շենելը:
Վերջինս ավելացրել է, որ իրենք նախատեսում են մի նախագիծ իրականացնել Հայաստանում և հույս ունի, որ հայ ուսանողները մասնակից կլինեն այդ նախագծին:
Նշենք, որ «Ելիսեյան համաձայնագիրը» կնքվել է Շառլ դը Գոլի և Կոնրադ Ադենաուերի միջև 1963թ-ին և նպատակ է ունեցել նոր կայուն հիմք ստեղծել ֆրանս-գերմանական հարաբերությունենրի կարգավորման և դարեր տևած թշնամության վերացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա