Վիկ Դարչինյան. «Դեռ կարող եմ ելույթ ունենալ բարձր մակարդակով»
Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ով նոյեմբերի 9-ին կայացած ռևանշ մենամարտում պարտվել էր Նոնիտո Դոներին, հայտարարել է, որ դեռ կարող է ելույթ ունենալ ամենաբարձր մրցասպարեզներում: Այս մասին տեղեկացնում է «Fightnews»-ը:
«Իսկապես բավական ծանր պարտություն էր: Գիտեի, որ Դոներին հաղթելը հեշտ չի լինելու: Շատ էի ցանկանում նրան նոկաուտի ենթարկել, քանզի զգում էի, որ մրցավարները հաղթանակը շնորհելու են Նոնիտոյին: Չլսեցի մարտավկաներիս խորհուրդները և սխալ թույլ տվեցի:
Ինչևէ, չնայած այս պարտությանը, ես բացահայտեցի Դոների թույլ կողմերը և ցույց տվեցի, որ դեռ կարող եմ ելույթ ունենալ բարձր մակարդակով»,- նշել է Դարչինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում