Սպասվում է, որ Թուրքիայի նախագահը պետական շքանշան կշնորհի Իլհամ Ալիևին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Անկարայում է գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրան ուղեկցում է տիկինը` Մեհրիբան Ալիևան: Էսենբողա օդանավակայանում ադրբեջանցի հյուրերին դիմավորել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Երրորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական այցն է:
Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության` Ալիևը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ Գյուլն ադրբեջանցի իր պաշտոնակցին շնորհելու է պետական շքանշան:
Այցի շրջանակներում կազմակերպվելու է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 3-րդ նիստը` Ալիևի և Էրդողանի նախագահությամբ:
Կողմերը պետք է քննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր և խորհրդակցություն անցկացնեն տարածաշրջանային ու միջազգային մի շարք թեմաների շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա