ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը նոյեմբերի 15-ից կնշանակվի Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոս
Panorama.am-ի աղբյուրի փոխանցմամբ` ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ-Պետերբուրգում գլխավոր հյուպատոս: Հրամանը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից, այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ ԱԳ նախարարության կայքում որևէ տեղեկություն այս մասին դրված չէ: Իսկ Սանկտ-Պետերբուրգի հյուպատոսության պաշտոնական կայքում դեռ գլխավոր հյուպատոս է նշված Վարդան Հակոբյանը:
Նշենք, որ Panorama.am-ի հետ զրույցում Հ.Կարապետյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը, և հորդորեց այդ հարցով դիմել ԱԳՆ:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ մեկ այլ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էլ նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան: Պատգամավորը այս լուրը հաստատել է, նշելով, որ նման առաջարկ կա, բայց պաշտոնապես նշանակումը դեռ տեղի ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան