Իշխան Զաքարյանը նշանակվեց ՎՊ նախագահ
Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցի քվեարկության արդյունքներով Իշխան Զաքարյանը ընտրվել է. Նրա օգտին քվեարկած ձայները եղել են հետևյալ համամասնությամբ` 13 դեմ, 88 կողմ:
«Համոզված ասում եմ, որ սա շատ ավելի պարտավորեցնող է, քան նախորդ անգամն էր», -հայտարարեց Զաքարյանը:
Քվեարկությանը ինչպես հայտարարել էր, չմասնակցեց Դաշնակցություն խմբակցությունը: Հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը թեպետ հայտարարել էր, որ ՀԱԿ-ը չի մասնակցի քվեարկությանը, սակայն ՀԱԿ-ից քվեարկեցին Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, վերջինը այս անգամ ևս քվեախցիկում լուսանկարել էր իր քվեաթերթիկը: