Պուտինից առաջ ռուս պաշտոնյաներն են գալիս Հայաստան
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ ակտիվ կերպով սկսել են Հայաստան ժամանել ռուս պաշտոնյաներ»: Օրերս Հայաստանում էր Պետդումայի փոխնախագահ, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, որը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, մինչև Հայաստան գալը՝ նոյեմբերի 6-ին, հանդիպել էր Վլ. Պուտինի հետ:
«Իսկ ահա երեկ էլ ՀՀ-ում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա էլ, ըստ ամենայնի, ՀՀ-ում կայացած իր հանդիպումների ժամանակ փորձել է Պուտինի այցի օրակարգի ձեւավորմանն առնչվող հարցեր քննարկել»: