Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հետ կապված անփոփոխ է
«Ռուսաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին: Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավարման շուրջ չի փոփոխվել և դա սկզբունքային դիրքորոշում է: Այդ դիրքորոշումը բազմիցս տեղ է գտել ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Մեկնաբանելով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու՝ ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ համարվող «Կռասնայա զվեզդա» պարբերականին տված հարցազրույցը, «ԱՊԱ» լրատվական գործակալությանն ասել են ՌԴ ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ համարվող «Կռասնայա զվեզդա» պարբերականին տված հարցազրույցում, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է, որ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում:
ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է հիշել նաև Ռուսաաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների այս տարվա հունիսին, Լոհ-Էրնում արված հայտարարության մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունները կարող են տարածաշրջանի բնակչությանը համար աղետալի հետևանքներ ունենալ: