«Սարի աղջիկը հայկական երգ է».Ֆեյսբուքյան նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն հայկական է (տեսանյութ, լուսանկարներ)
«Սարի աղջիկ» կամ «Վարդ սիրեցի» երգը (Սարի Գելին) հայկական ժողովրդական երգ է: Յուրաքանչյուր հայ, ով լսել է այն, դրանում անգամ դույզ-ինչ կասկածներ չունի: Երգը ստեղծվել է հայկական ժողովրդական երաժշտություն հիման վրա: Հայ շատ կատարողներ են ներկայացրել երգն իրենց մեկնաբանություններով:
Երգի հայկական արմատների բացահայտման և փաստերի հավաքագրման նպատակով մի խումբ հայ երիտասարդներ ֆեյսբուքյան նախաձեռնությամբ են հանդես եկել` բացելով «Sari Gelin is Armenian folk song Սարի աղջիկը հայկական երգ է» էջը` ևս մեկ անգամ ապացուցելով, որ այն հայկական ժողովրդական երգ է: Ադրբեջանը մերժում է երգի հայկական ծագումը` ընդգծելով, որ այն ադրբեջանա-թուրքական ծագում ունի: Թուրքերի մի մասը երգը համարում է հայկական, մյուս մասը՝ թուրքական, բայց ոչ երբեք ադրբեջանական, կա նաև երգի պարսկերեն տարբերակը:
Նախաձեռնության անդամները նպատակ ունեն նախ հայ երիտասարդներին ծանոթացնել այս երգի հետ, սկսեն ավելի շատ կատարել այն, որպեսզի էլ ավելի տարածում ունենա մեր հասարակության շրջանում: Հայ աստղերի մասնակցությամբ այժմ ձայնագրվում է այս երգը: Շուտով բացվելու է նաև երգի կայքը: Առաջին էտապով նախաձեռնության անդամները ցանկանում են ճանաչելի դարձնել երգը:
«Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի շրջանակներում հայուհիների մի խումբ ֆլեշմոբ է անցկացրել՝ լուսանկարվելով ոճավորված հայկական «կոպի» գլխազարդերով։ Լուսանկարները դառնալու են նախագծի տարածմանը նպաստող բաններ-պաստառներ։ Նախագծի մասնակիցները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ ֆլեշմոբին։
«Հայկական ժողովրդական երգեր» ֆեյսբուքյան էջում կարդում ենք. ««Վարդ սիրեցի» կամ «Սարի աղջիկ»-ը հայկական ազգային երգ է: Ժամանակի ընթացում քաղաքական և աշխարհագրական որոշակի գործոնների շնորհիվ կամ պատճառով տարածվել է նաև թուրքերի շրջանում և որպես արդյունք` նաև թրքացվել. երգը Թուրքիայում ունի թուրքական անվանում` «Սարի Գելին» (Sarı Gelin): Երգը վերջին մի քանի տասնամյակում ենթարկվել է նաև ադրբեջականական աղավաղումների:…
Այս հավերժական թվացող բանավեճի ու խնդրի միակ լուծումը գտնվում է թուրքական արխիվներում, որտեղ պահվում են հայկական ազգային երաժշտության նոտաները, որոնք դեռ անցած դարագլխին վերցվել են ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող հայերից, բայց և որոնք փակ են նույնիսկ թուրք երաժշտագետների առաջ:...
Ըստ թուրքական ավանդության երգի պատմությունը հետևյալն է. մի թուրք տղա սիրահարվում է մի հայ աղջկա, բայց վերջիս ամուսնանում է ուրիշի հետ, քանի որ տղան մուսուլման էր, իսկ ինքը` քրիստոնյա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին