Թուրքիան Ադրբեջանի շանտաժները մանևրելու դաշտ է ստեղծում

 Թուրքական Todays Zaman թերթն այսօր անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային ու տեղեկացրել, թե երկրի արտգործնախարարը դիմել է շվեցարացի գործընկերոջը՝ խնդրելով միջնորդական ծառայություններ մատուցել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու հարցում:

Միաժամանակ թերթը հիշեցրել է 2010 թվականին ստորագրված արձանագրությունների մասին ու մեջբերել թուրքական կողմի նախապայմանները: Այստեղ թյուրըմբռնումից խուսափելու համար անհրաժեշտ է հոդվածից մեջբերում կատարել. «Թուրք բարձրաստիճան պաշտոնյան «Թըդեյզ Զամանին» այսօր տեղեկացրեց, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարակից շրջանները զբաղեցնելու համար: Ադրբեջանը հայտարարել է, որ չի առարկի Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացմանը, եթե Երևանը դուրս գա յոթ շրջաններից հինգից: Երևանը նույնպես հայտարարել է, որ կարող է դուրս գալ հարակից շրջաններից»:

Այս հոդվածը և դրանում եղած ձևակերպումները կարելի էր սենսացիոն որակել, եթե իհարկե գործ չունենայինք Թուրքիայի հետ, որի պարագայում ստիպված ենք վերծանել առկա տեքստն ու հասկանալ՝ ինչ մտադրություններ ունեն հարևան երկրում:

Առաջին խնդիրն, անշուշտ, Շվեյցարիային ուղղված խնդրանքն է: Խնդիրն այստեղ բավականին պարզ է. մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Շվեցարիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում թեմայի վերաբերյալ հարց էր հնչել, ինչին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարը փորձել էր պատասխանատվությունը թողնել Հայաստանի վրա՝ նշելով, թե ստորագրված արձանագրությունները կյանքի չեն կոչվել Հայաստանի ՍԴ որոշման պատճառով: Բայց, հավանաբար, գիտակցելով միջազգային հանրության այն մոտեցումը, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է», Դավութօղլուն միաժամանակ հայտարարել էր, որ արձանագրություններն արդիականությունը չեն կորցրել, և իրենք «հարաբերությունները կարգավորելու նոր ճանապարհներ են որոնում» ու այդ ընթացքում ակնկալում են նաև շվեցարացիների աջակցությունը: «Թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով»,- ասել էր Դավութօղլուն:

Ի պատասխան ՀՀ արտգործնախարարի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված էր. «Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի, և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր»։

Հայկական կողմի այս կոշտ հիշեցումից հետո, թվում էր, թե Անկարան պետք է առժամանակ դադարի «ստեղծագործելու» մասին խոսելուց, սակայն Todays Taman-ի հրապարակը հուշում է, որ Անկարայում մտորում են, ըստ որում՝ մտորում են Ադրբեջանի շանտաժը մանևրելու շուրջ:

Ակնհայտ է, որ Թուրքիան ինչ-որ քայլեր է մտմտում՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Բայց միաժամանակ նա չի կարող «թքածը լիզել» և հետ կանգնել նախկինում ունեցած նախապայմաններից: Ուստի Անկարայում որոշել են տեղեկատվական տարածություն բաց թողնել «հինգ շրջանից Երևանի դուրս գալու» մասին անհեթեթությունը՝ դրանով իսկ խոստացած անակնկալի մասին հայտարարելու համար: Հիշեցնեմ, որ ընդամենը օրեր առաջ Դավութօղլուն հայտարարել  էր, որ «առաջիկայում այցելելու է Ադրբեջան և եթե ստացվի Բաքվին համոզել սահմանի բացման հարցում, ապա կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին»:
Թե ինչ ձևով է նա պատկերացնում «անակնկալը»՝ համատեղ ստեղծագործելո՞ւ, թե՞ արդեն եղած արձանագրությունները վավերացնելու, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ Թուրքիան շտապում է:

Մինչ դրա պատճառների մասին խոսելը, արժե անդրադառնալ «հինգ շրջանի» մասին անհեթեթությանը: Հայտնի է, որ ոչ Երևանը (որ իրականում դրա հնարավորությունը չունի), ոչ էլ հատկապես Ստեփանակերտը որևէ շրջանից դուրս գալու մասին ոչ հայտարարել են, ոչ էլ ակնարկել: Միակ բանը, որ գիտենք, դա միջնորդ երկրների նախագահների կողմից հրապարակված հայտարարություններն են, որոնցում բազմաթիվ կետերի ցանկում առկա է նաև ԼՂ հարակից շրջաններից զորքերը դուրս բերելու մասին: Ինչպես հայտնի է, դեռ Կազանում ու մինչ այդ Երևանը համաձայնություն տվել էր առաջարկված կետերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել բանակցությունները դրանց հիման վրա: Մերժողն, ինչպես գիտենք, Ադրբեջանն էր: Այդ Ադրբեջանն էր, որ Կազանում խուսափեց համաձայնությունից, քանզի գիտակցում էր, որ արդյունքում շրջանների ճակատագիրն այնքան էլ պարզ չի լինելու, իսկ ահա Արցախի անկախությանը, կարծես, այլընտրանք չկա:

Եվ ահա, Թուրքիան, ի դեմս «Զամանի» բաձրաստիճան պաշտոնյա զրուցակցի, փորձում է միջնորդների առաջարկը ներկայացնել որպես «Երևանի համաձայնություն»: Գուցե ստեղծագործելու տեսանկյունից սա օգտակար մոտեցում է, բայց իրականությունից այն շատ հեռու է: Բայց, ինչպես նշեցինք, Թուրքիան շտապում է և ավելի խորը մտածված լուծումներ գտնելու համար ստեղծագործելու ժամանակ չունի: Եվ ահա թե ինչու:

Տարածաշրջանում բավականին արագ տեմպով վերափոխումներ են ընթանում: ԱՄՆ-Իրան բանակցություններն են, կարծես, կառուցողական հունով ընթանում և եթե ոչ մոտ ապագայում, ապա միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է բեկում գրանցվի: Վրաստանում վարչակազմի փոփոխության հետևանքով բոլոր հաշվարկներով տեղի կունենա ռուս-վրացական հարաբերությունների ջերմացում: Լևանտում՝ Սիրիայի ու Իրաքի ներքին վիճակի կայունացում մոտ ապագայում կարծես տեղի չի ունենա, դե իսկ Եվրոպան էլ արդեն ակնարկում է, որ հետագա ընդլայնվելու մտադրություն չունի: Այս իրավիճակում Թուրքիան մնում է ձեռնունայն. Եվրոպա գնալ չի ստացվում, Մերձավոր Արևելքում չափազանց անորոշ վիճակ է՝ չհաշված ահեղ մրցակիցները, ի դեմս Ծոցի միլիարդատեր շեյխերի, դե իսկ Կովկաս մուտք գործելուն էլ խոչընդոտում է Հայաստանը, ավելի ճիշտ՝ հայ-թուրքական փակ սահմանը:

Նման իրավիճակում, երբ Ռուսաստանն ու Իրանը կարող են ավելացնել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում, Թուրքիային այլ բան չի մնում, քան նրանց հետ մրցակցության մեջ մտնելը: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է, որ տարածաշրջանը հասանելի լինի Անկարայի համար, և որքան էլ տարօրինակ է՝ հասանելիությունն ապահովվում է Ախուրյան գետով: Սա է պատճառը, որ Անկարայում ստիպված են «ստեղծագործել»: Եվ հենց սա պետք է բացատրել Բաքվին ու համոզել: Չի բացառվում, որ Բաքուն չհամոզվի, բայց դա էական չէ, հնարավոր է, որ Անկարան պարզապես նեղացնի Ադրբեջանին: Թուրքիայում, հավանաբար, հույս ունեն, որ երրորդ ժամկետով նախագահ դարձած Ալիևին առաջիկայում կսկսեն նեղացնել բոլորը, և այդ հոսքի մեջ Անկարայի «դավաճանությունն» աննկատ կմնա:

Հեղինակ՝ Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}