«Al-monitor». Էրդողանը Գյուլի ամենավատ թշնամին է
«Al-monitor» պարբերականը տպագրել է հոդվածագիր Սեմիհ Ինդիզի՝ «Գյուլի երկընտրանքը» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Թուրքիայի վարչապետ Էրդողանի կոշտ, խայթող վարվելաձևը, բռնապետական աճող միտումները նրան ստիպում են բացասական համբավ ձեռք բերել: Կարծես` նա բոլորի նյարդերի վրա ազդում է, անգամ «Արդարություն և Զարգացում» կուսակցության ներսում:
Մի շարք քաղաքական դիտորդներ զարմանում են, թե արդյո՞ք Էրդողանը ակամայից գործող նախագահ Գյուլին դրդում է քաղաքական հետին պլան և հանդես գալիս որպես այլընտրանքային առաջնորդ, ով կկրկնապատկի սոցիալական լարվածություն, որն արդեն իսկ իր պատճառով է սկսվել:
Թուրքիայում հաջորդ տարիներին տեղի են ունենալու նախագահական և տեղական ընտրություններ: Էրդողանը, քանի որ հնարավորություն չունի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, ակնկալում է դառնալ նախագահ՝ առաջադրելով իր թեկնածությունը:
Էրդողանի այն հայտարարությունը, թե հանրակացարաններում տղաներն ու աղջիկները չպետք է կողք կողքի ապրեն բարկացրել է «Արադարություն և Զարգացում» կուսակցության շատ անդամներին :
«Այս խնդիրը թե երկրի ներսում և թե դրսում կարող է վերածվել կուսակցության և վարչապետի դեմ քարոզչության»,-այս մասին նշել է պատգամավոր Իդրիս Բալը:
«Նման քայլերը միայն կարող են վնասել Էրդողանի միջազգային վարկանիշը»,-նշել է լրագրող Նազիլ Իլիչակը:
Հարցը կայանում է նրանում, թե որքան հեռու կարող է վարչապետը գնալ սոցիալական նման լարվածության մթնոլորտում, երբ առջևում նախագահական ընտրություններն են:
Ի տարբերություն Էրդողանի, գործող նախագահը ոչինչ չի հայտարարում, թե արդյո՞ք նա կառաջադրի՞ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Եթե հաշվի առնենք Գյուլի այն մտադրությունը, թե նա շարունակելու է իր քաղաքական կարիերան, ապա նա կդառնա վարչապետ: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք Գյուլը պատրաստ է խաղալ Մեդվեդևի դերը, իսկ Էրդողանն էլ՝ Պուտինի:
Այսօր միայն պարզ է , որ Էրդողանը Գյուլի ամենավատ թշնամին է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա