«Փորացավի 3 դեպքը վերածել են «զանգվածային թունավորման». Արծրուն Հովհաննիսյան
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է ստացվել, որ մի ամբողջ զորամասում արձանագրված փորացավի 3 դեպքը վերածել են «զանգվածային թունավորման»: Ի՞նչ թունավորման մասին է խոսքը, այն էլ` «զանգվածային», չկա նման բան»,- Panorama.am-ի հարցին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Արարատի զորամասում, ինչո՞ւ են մի քանի զինծառայողներ հայտնվել բուժկետում, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ թերթերից մեկում լուր է տարածվել այն մասին, որ Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորում է սկսվել:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ վերոնշյալ զինծառայողների խնդիրն այնքան թեթև է եղել, որ նրանց նույնիսկ զինվորական հոսպիտալ չեն տեղափոխվել:
«Այն ստորաբաժանումները, որտեղ ծառայություն են կրել այդ զինծառայողները, բժիշկների կողմից ստուգվել են, այլ խնդիրներ չեն եղել, այնպես որ, մտահոգվելու առիթ չկա»,- նշեց նա: