Գուրգեն Եղիազարյանը մատ թափ տվեց «Աքիլես»-ի նախագահի վրա. «Դրա համար էլ էշի երկիր է» (Տեսանյութ)
«Վարորդների հերն անիծել եք»,-մատ թափ տալով «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի վրա, ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Միջադեպը տեղի ունեցավ «Տեսակետ» ակումբում, որտեղ Է. Հովհաննիսյանը ասուլիսից հետո պատրաստվում էր հեռանալ, իսկ Եղիազարյանն էլ իր ասուլիսից րոպեներ առաջ էր ակումբ հասել:
«Էս տականք գծերը, որ սրանք քաշել են, էս տականքությունը… Դուք կարո՞ղ եք ինձ մի երկիր մատնացույց անել, որտեղ 70 տոկոսը գնում է տականքին, ինչո՞ւ պետք է 70 տոկոսը գնա ինչ-որ մեկին»,-,բարկացած շարունակեց Եղիազարյանը:
«Չգիտեմ, չգիտեմ»,-կրկնեց ՀԿ նախագահը, որի նյարդերը քիչ անց տեղի տվեցին. «70 տոկոսը քիչ է, պետք է 80, 90, 100-ը վերցնեին, այ էդ ավելի լավ կլիներ: Որովհետև այսօր քաղաքացուն ասում են, արի, դու ընենց հանցաք ես արել, կգաս վաղը մի հատ կքննարկենք, բայց չմոռանաս, պարան վերցնես ու սապոն, որ քեզ կախելու ենք: Եվ վերցնում ու գնում է: Դրա համար էս վիճակն է, ընկեր ջան»:
Եղիազարյանն էլ արձագանքեց. «Դրա համար էլ էշի եկիր է»:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները