Սարգսյան-Ալիև հանդիպումից սպասումները մեծ չեն
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում` նոյեմբերի 19-ին: Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների` այն հանդիպում է հանդիպման համար: Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանին` Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենարը կիրառելու հնարավորությունը: Ի դեպ, հանդիպումից առաջ` նոյեմբերի 18-ին, Իլհամ Ալիևը կգնա Կիև, իսկ Ս. Սարգսյանը երեկ մեկնել է Արցախ:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, «հայկական կողմը սպասվող հանդիպման ժամանակ պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը: Հիշեցնենք, որ դեռ Քոչարյանի օրոք Ղարաբաղը դուրս էր մղվել բանակցային գործընթացից»,-նշել է թերթը: