Սպորտի նախարարն այլևս չի զլանում խորհրդարան գալ
«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը եթե նախկինում զլանում էր խորհրդարան գալ նույնիսկ Սահմանադրությամբ սահմանված կառավարության հարց ու պատասխանին, ապա հիմա ոտքը բացվել է, այցելում է նաև «հենց այնպես»: Երեկ, աշխատանքային օրվա վերջում, նախարարը եկել էր խորհրդարան, ուղիղ Գալուստ Սահակյանի կաբինետ: Ավելի քան կես ժամ նրա հետ առանձնազրույց ունենալու հետո գնաց»:
Երբ «Հրապարակ»-ը փորձել է հարցնել, թե ինչ կարևոր գործով էր եկել ավագ կուսակցի մոտ, Վարդանյանը մեկնաբանության փոխարեն խոստացավ ծավալուն հարցազրույց` տետ ա տետ: «Չհաշված, որ վաղն էլ գալու եմ հարց ու պատասխանին»,-հպարտորեն հավելել է նա: