IRFS. «Ադրբեջան և ՄԱԿ` ձևացնել, թե ինչ-որ բան է արվում»
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը՝ (IRFS) «Ադրբեջան և ՄԱԿ. Ձևացնել, թե ինչ-որ բան է արվում» 16 էջից բաղկացած խորագրով զեկույց է տպագրել:
Ստորև ներկայացնում ենք զեկույցից որոշ հատվածներ.
«ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերականի վերջերս կատարած դիտարկման արդյուքնում պարզ է դարձել, որ Ադրբեջանը չի կատարել 2009 թ. տրված մի շարք հանձնարարականներ՝ փաստագրելով մի շարք ոտնահարումներ. ձախողել է պաշտպանել լրագրողների իրավունքները, քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ, ազատ արտահայտման սահմանափմակում և այլն է գրանցվել:
Ապրիլի 30-ին Ադրբեջանը ընդհանուր առմամբ ստացել է 162 հանձնարարականներ, որոնցից 4-ը վերջինս մերժել է, քանի որ դրանք եղել են հայկական կողմից՝ պնդելով որ դրանք համընդհանուր պարբերականի շրջանակներում չեն:
IRFS-ը, սակայն, նշում է, որ այս հանձնարարականներն ի կատար չեն ածվել և Ադրբեջանում ազատ արտահայտվելու իրավիճակը սարսափելի կերպով վատթարացել է:
Չնայած նրան, որ Ադրբեջանի կառավարությունը վերջին տարիներին ճնշումներ է գործադրում ազատ արտահայտվելու և ազատ ԶԼՄ-ների վրա, սակայն Ադրբեջանը UNESCO-ի կողմից «բարձր գնահատականների է» արժանացել:
Ադրբեջանի կառավարության հետ հանդիպման ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տկն. Իրինա Բոկովան չբարձարձայնեց Ադրբեջանում ազատ արտահայտվելու վատթար իրավիճակի մասին:
Օրինակ, այս տարվա մայիսին, Բոկովան այցելեց Բաքու և հանդիպեց նախագահ Ալիևի հետ, սակայն մինչ այդ Բոկովան բազում նամակներ էր ստացել IRFS-ից և մի շարք այլ ՀԿ-ներից, որում վերջինիս տեղեկացնում էին ԶԼՄ-ների ազատության վատթար վիճակի մասին:
Չնայած իրավապաշտպան խմբերի կոչերին, Բոկովան Ալիևի հետ հանդիպման ժամանակ չբարձրաձայնեց այդ մասին»:
IRFS-ը կոչ է արել ՄԱԿ-ին ապահովել, որ ՄԱԿ-ի մարմինների կողմից տրված հանձնարարականներն ի կատար ածվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա