Կ. Աճեմյան. «Ժառանգության» նախաձեռնությունը վտանգավոր հետևանքներ կունենա
««Ժառանգություն» կուսակցությունն այս նախագծի առաջ քաշմամբ փորձում է փրկել սեփական վարկանիշը: ՀՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում հստակ է, որը բազմիցս արտահայտվել է՝ այս պահին պաշտոնապես Արցախի ճանաչումը նպատակահարմար չէ և չի բխում գործընթացը խաղաղ հանգուցալուծման տանելու սկզբունքներից»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ-ի օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի շուրջ ընթացող քննարկումները, ի՞նչ խնդիր կլուծվի այդ նախագծի ընդունմամբ, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, «Ժառանգության» նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմի բացահայտ դրսևորում, որը պարբերաբար արտահայտվում է:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը բավարարում է մեզ և մենք չենք կարող գնալ այնպիսի քայլերի, ինչը հարցականի տակ կդնի խաղաղ կարգավորման վերաբերյալ մեր տեսլականը»,- նշեց պատգամավորը:
Կ. Աճեմյանը նշեց, որ վերոնշյալ նախագծի ընդունումը վտանգավոր հետևանքների կհանգեցնի:
«Բանակցությունները շարունակվում են և մենք չենք կարող այնպիսի քայլերի գնալ, որը անհաղթահարելի խոչընդոտներ կստեղծի գործընթացում ու վտանգավոր իրավիճակների կհանգեցնի: