Հայաստանի ու Արցախի նախագահները ներկա են գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:
Նախագահ Սահակյանը կարևորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետևողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:
Միջոցառումներին ներկա են եղել ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում