Է.Շարմազանով. Եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, պետք է գիտակցի` գնդակն իր կիսադաշտում է
«Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ, եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է»,- մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե պետք է հաղթահարել Թուրքիայի նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինիս խոսքով, անվստահությունը հաղթահարելու համար Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, չմիջամտի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին և վերջ դնի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը:
Նախորդիվ`
Դավութօղլու. «Պետք է հաղթահարել մեր նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը