«Gbtimes». Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքն այնքան հարթ էր, որ մինչ ավարտը պարզ էին արդյունքները
«Gbtimes» պարբերականը տպագրել է «Եվրամիություն և Ադրբեջան. Նավթով պատել ժողովրդավարության «անիվները»» խորագրով հոդվածը:
Ստորև ներակայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Դինաստիական ժողովրդավրության վերաբերյալ պատմություն կա, որտեղ մարդու և ԶԼՄ-ների իրավունքները մշատապես ոտնահարվում են: Երկրի հարստությունը գտնվում է նախագահի կլանի ձեռքում:
Անցյալ ամիս Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որում գործող նախագահը ստացավ ձայների 85 տոկոսը: Ընտրությունների ընթացքը ԵԽ-ն՝ Եվրախորհրդարանի իտալացի «արքա» Պինո Արլակիի գլխավորությամբ հայտարարեց արդար, թափանցիկ և ազատ:
Այո, ընտրությունների ընթացքն այնքան հարթ էր, որ մինչև ընտրությունների ավարտը, արդեն պարզ էին ընտրությունների արդյունքները:
«Հետաքրքիր ընկերներ» ենթավերնագրի ներքո պարբերականը նշում է, որ Ադրբեջանը ժողովրդավարության հարցում կարծես «սև անցք լինի», «Transparency International» -ը ամենակոռուպացված 174 երկրների շարքում Ադրբեջանին դասել էր 139-րդ հորիզոնականը, իսկ «Լրագրողներն առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպության ԶԼՄ-ների ազատության հարցի վարկանիշային աղյուսակում 179 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել էր 156-րդ հորիզոնականը:
Սակայն Ադրբեջանը ժողովրդավարության հարցում բաց տեղերը ծածկում է իր նավթով: Երկիրը տեղ է զբաղեցնում 20 մենամեծ նավթ արտադրող պետությունների շարքում:
«Անկախ ԶԼՄ-ներ, ոչ շնորհակալություն» ենթավերնագրի ներքո «Gbtimes»-ը նշում է, որ նավթի գործոնը բացատրում է, թե ինչու է քննադատ Եվրամիությունը աչք փակում Ադրբեջանի ժողովրդավարության դեֆիցիտի վրա:
«Ազադլիգ» թերթը իշխանությունների կողմից հարկերի հարցում թիրախ էր դարձել և ստիպված այն փակվել է, մինչ մի շարք լրագրողներիրն սպառնում են, որ կեղծ մեղադրանքներով կձերբակալեն:
Նախագահին դեմ դուրս գալը զվարճալի բան չէ: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, երկրում խիզախ, հետաքննող լրագրողի համբավ ունեցող Հադիջա Իսմայիլովային սպառնացել են շանտաժի ենթարկել: Անգամ նախագահ Ալիևն ազգային ռադիոյով նրան անվանել է «էգ շուն»:
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցող կազմակերպության կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տարվա մարդ է ճանաչվել: Այս մրցանակը տրվում է այն մարդուն, որն իր ենթակայության տակ գտնվող տարածքում առանձնանում է կազմակերպված հանցավորությամբ և կոռուպցիոն գործընթացներով: Սակայն նա հաղթել է արդար, թափանցիկ ընտրություններում, այդպես է պնդում ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա