Վրաստանի նախագահի երդման արարողությանը կմասնակցեն Նալբանդյանն ու Մովսիսյանը
Վրաստանի նորընտիր նախագահի երդման արարողությանը կմասնակցեն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է թողել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն հաղթել էր ընտրություններում` հավաքելով ձայների 62%-ը:
Վրաստանի նախագահական ընտրություներում ազգաբնակչության մասնակցությունը կազմել է 46,6 %, ինչը զգալիորեն ցածր է 2008 թ-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների մասնակցության ցուցանիշից, երբ ընտրություններին մասնակցել էր ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 56,62 %-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը