Նախագահի մրցանակին արժանացած Hitachi ընկերության տնօրենը Երևանում է
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն չորրորդ անգամ ստանձնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի հովանավորությունը:
Այսօր Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ կայացած մամլո ասուլիսից հետո, ՏՏ ոլորտի գործարար ներկայացուցիչների առջև հանդես էր եկել «Կիսահաղորդիչների ոլորտի նորարարությունների ազդեցությունը մեր հասարակությունների վրա» դասախոսությամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Ցուգիո Մակիմոտոն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2013-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013) ստանալու: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ Նախագահի նստավայրում՝ նոյեմբերի 15-ին:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
Ցուգիո Մակիմոտոն թվով չորրորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Սինապտիկս ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը երրորդ մրցանակակիրն է:
Ինչպես և նախկինում, 2013-ին ևս, մրցանակի ֆինանսավորումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը՝ տրամադրելով 22 միլիոն դրամ:
«Ժամանակակից աշխարհում, ուր երկրների մրցակցային առավելությունները դրսևորվում են տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման ասպարեզներում, ՏՏ-ն համարվում է երկրի տնտեսական աճի առանցքային գործոններից մեկը: Տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում աշխատելով և հայաստանցի մասնագետների ամենօրյա ձեռքբերումների ականատեսը լինելով՝ մենք վստահ ենք, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների և, որպես արդյունք՝ նաև տնտեսական աճի, չիրացված հսկայական ներուժ ունի: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք աջակցել այս ոլորտի շարունակական զարգացմանը նպաստող ազգային ծրագրերին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը սատարում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը, քանի որ այն հիանալի միջոց է համաշխարհային մակարդակով ՏՏ ոլորտում Հայաստանի հեղինակությունն ու դիրքը ամրապնդելու համար»,-հավելել է Ռալֆ Յիրիկյանը:
Մրցանակը հնարավորություն է ընձեռում խրախուսելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և մեծ կարևորություն ունի աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների զգալի պոտենցիալ ունեցող երկիր ներկայացնելու առումով: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է՝ հայաստանյան երիտասարդությունը տաղանդավոր է և ինքնազարգացման հսկայական ներուժ ունի: Հետևաբար, անհրաժեշտ է աջակցել երիտասարդությանը՝ իր պոտենցիալն իրացնելու, ինքնադրսևորվելու և զարգացման ուղին գտնելու գործում: Մրցանակը հնարավորություն է ընձեռում հայաստանցի երիտասարդների ուշադրությունն ուղղելու դեպի ՏՏ ոլորտը»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Դր. Ցուգիո Մակիմոտո
Հիտաչի ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Հիտաչի ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և Թեքնո վիժն ընկերության նախագահ
(համառոտ կենսագրություն)
Դր. Մակիմոտոն Ճապոնիայի ՏՏ արդյունաբերության ամենաարդյունավետ տեսլական ունեցող մարդկանցից մեկն է: Նա ընդլայնել է տեխնոլոգիայի սահմանները ասպարեզ բերելու արդի կիսահաղորդչային եւ արտապատկերող սարքեր պարունակող կառուցվածքային բլոկներ: Այդ կառուցվածքային բլոկները խթանել են էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը եւ ստեղծել են այն էլեկտրոնային սարքերի մեծ մասը, որոնք 1970-ներից մինչ այժմ փոխել են աշխարհը եւ ազդեցություն են ունեցել մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ականատես ենք եղել մոտեցումները փոփոխող տարաբնույթ ապրանքների եւ հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Smart քարտեր, Smart հեռախոսներ, էլեկտրոնային գրքեր, համակարգչային տաբլետներ, GPS նավիգացիոն համակարգեր, սերվերներ, համակարգիչներ, HDTV, հեռահաղորդակցություն, ռոբոտիքս եւ ավտոմատացում, էլեկտրոնային խաղեր, բջջային սարքեր, ինտերնետ, սոցիալական ցանցեր եւ շատ ուրիշներ, որ պիտի լինեն:
Նրա հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն տվեցին նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին:
Հիտաչի ընկերությունում Դր. Մակիմոտոն ծառայել է որպես ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի գլխավոր գործադիր տնօրեն և Հիտաչի ընկերության ավագ գործադիր տնօրեն: Այդ ժամանակից ի վեր նա ակտիվ գործունեություն է ծավալել բարձր տեխնոլոգիաների միջազգային եւ արդյունաբերական խմբերի տարբեր պաշտոններում, այդ թվում որպես Sony Corporation ընկերության ավագ կորպորատիվ խորհրդական, Սինգապուրի Ազգային գիտության եւ տեխնոլոգիայի խորհրդի խորհդատվական կոմիտեի անդամ, Սինգապուրի Chartered Semiconductor Manufacturing ընկերության խորհրդի տնօրեն, UC Berkley համալսարանի արդյունաբերություն խորհրդատվական խորհրդի անդամ, PDF Solutions ընկերության նախագահ, նա նաեւ նշանակալից դեր է ունեցել World SC խորհրդի հիմնադրման գործում:
Ներկայումս նա Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության տնօրենն է և Թեքնո վիժն ընկերության հիմնադիրն ու նախագահը: Նա նաեւ բարձրաստիճան խորհրդակցական պաշտոններ է զբաղեցնում մի շարք միջազգային ընկերություններում, ինչպիսիք են Taiyo Nippon Sanso Corp, Micronics Japan Corp եւ ԱՄՆ-ի Nantero Corp.:
Դր. Մակիմոտոն ունի կիրառական ֆիզիկայի բակալավրի աստիճան Տոկիոյի համալսարանից, էլեկտրոնային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան Ստենֆորդի համալսարանից, ինչպես նաեւ գիտությունների թեկնածուի աստիճան Տոկիոյի համալսարանից: 1997թ.-ից նա առաջադրվել եւ դարձել է IEEE անդամ:
Նա արժանացել է տարբեր միջազգային մրցանակների, ինչպիսիք են IR-100 Award, Ichimura Award եւ Bellwether Award: Նա նաև մի շարք գրքերի և հրատարակությունների հեղինակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան