Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը ձերբակալվել է
Hraparak.am-ի տեղեկություններով այսօր դատական կարգադրիչների գործի շրջանակներում ձերբակալվել է Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից լրատվամիջոցին հաստատել են Մարտիրոսյանի ձերբակալվելու մասին տեղեկությունը:
Ըստ աղբյուրի, Մարտիրոսյանը ձերբակալվել է վերջինիս տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի ցուցմունքների հիման վրա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Դատական կարգադրիչների ծառայությունում աղմկահարույց բացահայտում էր կատարվել. ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք էր առաջադրվել տասնյակից ավել աշխատակցի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները