Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվողը պահվում է որպես պատանդ. Փաստաբաններ
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության համար պռոշյանցի Արայիկ Պետրոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը անհիմն է, և նա կալանավայրում այժմ պահվում է որպես պատանդ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Արայիկի պաշտպանությունը ստանձնած երկու փաստաբանները` Գիվի Հովհաննիսյանն ու Նորայր Նորիկյանը:
Փաստաբան Նորիկյանի պնդմամբ, նախաքննությունն այս տեմպերով եթե շարունակվի, կմտնի փակուղի, քանի որ հնարավոր չէ որևէ մեկին մեղադրել առանց հիմնավորման: Ավելին, նախաքննական մարմինն արդեն 6-րդ անգամ հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, և դատարանն էլ բավարարել է: Այս ամենը թույլ է տալիս պաշտպաններին եզրակացնել, որ Արայիկ Պետրոսյանը կալանքի տակ պահվում է որպես պատանդ:
«8 ամիս ապօրինաբար մարդուն օրենքի շաբլոն ձևակերպումներով անազատության մեջ եք պահում, ո՞վ է պատասխանատու, հարգելի՛ գլխավոր դատախազ, նրան առանց հիմնավորման պահելու համար։ Նույն փաստարկներն են բերում, թե կատարվում են այս կամ այն քննչական գործողությունները, վկաներ կան հարցաքննվելու, իսկ դա ինչ կապ ունի մեր պաշտպանյալի հետ, և արդյո՞ք մի ողջամիտ փաստ կա, որ չի ներկայացվում։ Միայն այն բանի համար, որ Արայիկ Պետրոսյան է, և որ նա ունի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի մեքենա»,-հայտարարեց Նորիկյանը:
Վկայակոչելով փորձաքննությունների արդյունքները, փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ ըստ դրա, Արայիկ Պետրոսյանի ավտոմեքենայի միջից տարբեր տեղերից կրակոցներ են կատարվել: Ավելին, ըստ նրա, այդ կրակոցներից որևէ մեկը նման չէ առաջին եզրակացության ժամանակ հայտնաբերված անտիմոնի հետքերին: «Այսինքն ակնհայտ է, որ այդ անտիմոնը կրակոցի հետևանքով չի առաջացել», - փաստեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ.
Հրաչ Մուրադյանի սպանությունը կազմակերպված խումբ է կատարել. Փաստաբան Առուստամյան
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով բաց նամակ Գևորգ Կոստանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները