Բաց դռների օր` տաքսիների և տաքսու վարորդների թեման այսուհետև չշահարկելու համար
Տաքսիների և տաքսու վարորդների թեման այսուհետև չշահարկելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-17:00-ը, հայտարարվում է բաց դռների օր: Այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
«Այն վարորդները, ովքեր ունեն հարցեր տաքսոմոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, հրավիրվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
Նրանց հուզող բոլոր հարցերին կպատասխանի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին տաքսիստների բողոքի վերաբերյալ ԱԺ-ում Բեգլարյանին հարց էր ուղղել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նախարարն էլ արձագանքել էր. «Ուսումնասիրեք և տեսեք, որ այնչափ է պարզեցվել տաքսու վարորդ աշխատելը, որ յուրաքանչյուր մարդ կարող է աշխատել` դիմել ու ստանալ թույլտվություն և առանց գումար վճարելու աշխատել»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը