ՌԴ ԱԳՆ-ն կիսում է Վրաստանի նոր ղեկավարության տեսակետները
Մոսկվայում դրականորեն են վերաբերվում Վրաստանի նոր ղեկավարի՝ ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարների հետ կապված հայտարարություններին: ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի տեսակետն է փոխանցում «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Ուշադրությամբ հետևում ենք Վրաստանի նորընտիր նախագահի հայտարարություններին և կարծում ենք, որ շատ դեպքերում Վրաստանի նոր ղեկավարությունը մտածում մեր երկկողմ հարաբերությունների մասին, որը տպավորիչ է և սկզբունքորեն համապատասխանում է նրան, թե ինչպես ենք մենք պատկերացնում այդ հարաբերությունների հեռանկարները: Մենք ունենք փոխգործակցության բավական մեծ դաշտ»,- ընդգծել է փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա