Կարմիր խաչը մտադիր չէ Սիրիայում դադարեցնել իր առաքելությունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտադիր չէ դադարեցնել իր առաքելությունը Սիրիայում՝ չնայած այդ երկրում առևանգել են կազմակերպության մի քանի աշխատակցի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի զինված և անվտանգության ուժերի բաժնի վարիչ Մարտին Լակուրը:
«Մենք ընդհանրապես մտադիր չենք դուրս գալ Սիրիայից, չնայած լուրջ իրադրությանը և առևանգված մեր երեք աշխատակցի դեպքին: Շարունակվում է ցուցաբերվել բժշկական և արդյունաբերական օգնություն: Իհարկե, Սիրիայի` կարմիր մահիկի օգնությամբ»,-ասել է Լակուրը:
Հիշեցնենք, որ անցած ամիս անհայտ անձինք Սիրիայում առևանգել էին ԿԽՄԿ-ի աշխատակիցներին: Կազմակերպությունը հաստատել էր վեց աշխատակցի և Սիրիայի կարմիր մահիկի մեկ կամավորի առևանգման փաստ: Ավելի ուշ կամավորին և երեք աշխատակցի ազատ են արձակել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա