Միխեյիլ Սաակաշվիլիին հրավիրել են Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Վրաստանի գործող նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին հրավեր է ուղարկվել մասնակցելու երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը: Այս մասին «apsny.ge» կայքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը: Տեղեկատվության համաձայն, հանդիսավոր արարողությանը հրավեր է ուղարկվել նաև երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեին:
Նշենք, նախօրեին Միխեյիլ Սաակաշվիլիի աշխատակազմից հայտնել էին, թե նախագահ Սաակաշվիլիին չեն հրավիրել միջոցառմանը: Աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովն հայտարարել էր, թե Սաակաշվիլին ենթադրաբար կմասնակցի արարողությանը, եթե «վստահ լինի, որ երկրի անկախությունն ապագայում կամրապնդվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում