Սևանում կորած երիտասարդների դիերն են հայտնաբերվել
Ջրափրկարարները հայտնաբերել են ջրահեղձվածների դիերը: ԱԻՆ արտակարագ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ կեսգիշերին մեկնարկած որոնողական աշխատանքներին մասնակցում էր նաև մոտ 60 բնակիչ՝ 25 նավակով:
Առավոտյան դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարար Ա. Երիցյանը և մասնակցել որոնողական աշխատանքներին:
Ժամը 10.42-ին ափից 3.5կմ հեռավորության վրա ջրափրկարարների և տեղի բնակիչների հետ համատեղ ուժերով հայտնաբերվել է Ն. Հարությունյանի դին: Ժամը 11.02-ին ջրափրկարարները հայտնաբերել են Ա. Վարդանյանի դին:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:
Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք: Ժամը 18.00-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը