«ԱրմենՏել»-ը պարգևատրել է երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին նվիրված մրցույթի հաղթողներին
«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) ամփոփել է «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթի արդյունքները: Մրցույթը նվիրված էր երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին և իրականացվում էր լուսանկար, էսսէ և կարճ պատմվածք անվանակարգերում:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգևատրել է մրցույթի հաղթողներին: Հատուկ հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր անվանակարգում հաղթող աշխատանքների հեղինակներ՝ Դավիթ Յավրյանը (կարճ պատմվածք), Նվարդ Մինասյանը (լուսանկար) և Վալերիա Ղաբուզյանը (էսսէ) որպես մրցանակ ստացել են Samsung Galaxy Note 10.1 (N8000) պլանշետներ:
Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia խմբի պաշտոնական էջում կայացած քվեարկության արդյունքում Արարատ Գուլանյանի աշխատանքն արժանանացել է ֆեյսբուքի երկրպագուների համակրանքին և պարգևատրվել հատուկ մրցանակով՝ ILIFE WTAB 704 DC պլանշետով:
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մյուս ութ մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ Energy System Media Tablet S7 պլանշետներ:
«ԱրմենՏել ընկերության անունից սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր յուրովի ներկայացրեցին մայրաքաղաքի հեռախոսակապի զարգացման հարյուրամյա պատմությունը՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն: Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք երևանյան հեռախոսակապի դարավոր պատմության կրողը և անչափ ուրախ, որ մրցույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ հենց նրանք են մեզ հետ միասին կերտելու այս պատմության շարունակությունը: Եղեք ավելի ակտիվ, ստեղծագործ և նախաձեռնող, իսկ մենք կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթ մեկնարկել էր սույն թվականի սեպտեմբերի 19-ին: Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել է ավելի քան 150 աշխատանք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան