Մեհմեթ Յաման. «Վանա լճում 50.000 տոննա ուրան կա»
Թուրքիայի Ֆըրաթ համալսարանի ճշգրիտ գիտությունների ֆակուլտետի քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Մեհմեթ Յամանը տեղեկացնում է, որ Վան լճում ուրան է գտնվել, ինչը թույլ կտա այն օգտագործել ատոմային էներգիայի արտադրությսն մեջ:
Թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը հայտնում է, որ 2010 թվականին Վանա լճի աղտոտվածության աստիճանը պարզելու համար կատարված ուսումնասիրությունների արդյունքում լճում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ լուծված ուրան: Պրոֆեսոր Յամանը նշում է, որ Թուրքիայի էներգետիկայի ոլորտում մինչև 2023 թվականը նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար Վանի ուրանը կարող է վճռորոշ դեր խաղալ:
Վանա լճում ուրանի պաշարները գնահատվում է ավելի քան 50 հազար տոննա: Նշվում է, որ Վանա լճի ուրանի օգտագործումը երկրի տնտեսության համար կապահովի մեծ եկամուտներ:
Թուրք պրոֆեսորը համոզված է, որ Վանա լճի ուրանի հարստացման փուլում շրջակա միջավայր արտանետվող ռադիոակտիվ նյութերը խդիրներ չեն առաջացնի: Ավելին, կարծում է, որ նույնիսկ ուրանի օգտագործման դեպքում Վանա լճի ուրանի պաշարները հնարավոր չէ սպառել: Յամանը Վանա լճի ուրանը համարում է Ալլահի կողմից տրված օրհնություն: Եթե այն օգտագործվի ատոմակայաններում, ապա Թուրքիան կբարգավաճի:
Թուրք պրոֆեսորը առաջարկել է համապատսխան միջոցներ ձեռարկել, հիմնել ուրանի հետազոտման և մշակման ինստիտուտ, որը թույլ կտա հարստացնել Վանա լճի ուրանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա