Հալեպում նախօրեին կրկին հայ է զոհվել
Հալեպի կենտրոնում` Մունշիե շրջանում, նախօրեին, ժամը 12։10-ի սահմաններում պետական հացի փռի մոտ հրթիռ է ընկել, փոխանցում է «Բերիո նյուզի» ֆեյսբուքյան էջը:
Հրթիռի պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, զոհվածների թվում է հայ վարորդ, 1966 թվականին ծնված Գևրգ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ծանր հրիթռակոծության էր ենթարկվել: Պայթյունի հետևանքով վիրավորվել էին հինգ հայ՝ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Ռաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը: Վիրավորներին անմիջապես տեղափոխել են Հալեպի համալսարական հիվանդանոց: