Ա.Մանուկյան. ՀՀԿ-ի չմասնակցելը վախկոտություն է
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ քիչ առաջ հայտարարեց, որ եթե կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառումը մեկ տարով էլ հետաձգվի, ապա ամբողջ բյուջեն կքանդվի ու կտապալվի, քանի որ ամբողջ բյուջեն այս օրինագծի հիման վրա է կառուցված:
«Ես շատ ողջունում եմ այն նախաձեռնությունը, որը հարյուրավոր երիտասարդների բողոքի է հանել և նրանք հավաքվում են ԱԺ-ի մոտ: Օրենքը սահմանադրական նորմի, մարդու իրավունքի խախտում է, ավելին՝ կողոպուտ է յուրաքանչյուր մարդու հանդեպ: Արժե, որ շարժում սկսվի ու մասնավորապես երիտասարդները տեր կանգնեն իրենց իրավունքներին: Իսկ մենք կնպաստենք, որպեսզի շարժումը թափ հավաքի»,- նշեց Ա.Մանուկյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ կենսաթոշակային կուտակումները պետք է լինեն կամավոր և ոչ թե պարտադրված: Մեկնաբանելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ական պատգամավորները չմասնակցեցին այսօրվա արտահերթ նիստին, ինչի հետևանքով արտահերթը տապալվեց, ընդդիմադիր գործիչը դա որակեց վախկոտություն ու զարմանքով նշեց.
«Չեմ հասկանում ինչու չեն գալիս ու խոստովանում, որ իրենք սխալ են: Ի վերջո, նրանք կարող էին գալ, չքվեարկել, բայց ոչ՝ չմասնակցել: Դա վկայում է միայն մի բանի մասին, որ նրանք թիմ չեն և առաջնորդվում են ընդամենը մեկ մարդու հրամաններով»,- հավելեց իր խոսքը Արամ Մանուկյանը:
Նախորդիվ՝
Արտահերթը տապալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը