Արցախի պետական համալսարանի ուսանողները վարչապետին են ներկայացրել խնդիրները
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: Տոնի առթիվ շնորհավորելով նրանց, Ա. Հարությունյանը կարևորել է ուսումնառության տարիներին ստացած գիտելիքներն ու հասարակական ակտիվությունն երիտասարդ մասնագետների ապագա գործունեության մեջ: Վարչապետը հետաքրրքվել է ուսանողների կյանքի խնդիրներով, լսել` իրենց առօրյան ավելի հագեցած դարձնելու նրանց առաջարկությունները. Հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախ` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, այնուհետև հանդիպման մասնակիցները կառավարության ղեկավարին ներկայացրել են, մասնավորապես, պահանջարկ ունեցող առանձին բաժինների և մասնագիտացված կաբինետների բացակայությանը, հայաստանյան և արտերկրի բուհերի հետ կապերի ամրապնդմանը, ուսման վարձին առնչվող և այլ հարցեր:
Որպես մայր բուհի խորհրդի նախագահ` Ա. Հարությունյանը ուսանողներին խոստացել է քննարկել հնչեցված առաջարկությունները, իսկ մինչ այդ, իր նախաձեռնությամբ, ԱրՊՀ մի խումբ ուսանողների համար կկազմակերպվի այցելություն ՀՀ բուհերից մեկը` ուսանողների միջև կապն ամրապնդելու, ուսումնական փորձի փոխանակման նպատակով:
Հանդիպման ավարտին ուսման մեջ ունեցած հաջողությունների, հասարակական բարձր ակտիվության, ինչպես նաև ԼՂՀ զինված ուժերում իրենց հայրենասիրական պարտքը լավագույնս կատարելու համար մի խումբ ուսանողներ արժանացել են դրամական խրախուսանքի և նվերների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա