Թուրքիայի զգուշացումները Ավստրալիային. առանցքում Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչումն է
The Sydney Morning Herald-ը գրել է, որ Թուրքիան զգուշացրել է Ավստրալիային` եթե վերջինս պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն կվնասի Թուրքիա-Ավստրալիա հարաբերություններին, ինչպես նաև 2015թ. Գալիպոլի հարյուրամյակի հիշատակմանը:
Ըստ աղբյուրի, Ավստրալիայի վարչապետ Բերի Օ' Ֆարելն ի պատասխան նշել է, որ Գալիպոլի 100-ամյա հիշատակումը քաղաքական նպատակներով է օգտագործվում:
«Թուրքիան նաև պարզ նշել է, որ չի ողջունում Ավստրալիայի խորհրդարանականների Գալիպոլի100-ամյա հիշատակման արարորղության մասնակցությունը, քանի որ Խորհրդարանը աջակցում է վարչապետ Օ' Ֆարելի կողմից առաջարկվող բանաձևին, որի համաձայն պետք է ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը նման նախազգուշացմամբ է հանդես եկել հասարակական քվեարկությունից հետո, երբ որոշվել է, որ 2015թ. ապրիլի 25-ին Գալիպոլի 100-ամյա հիշատակման արողությունում 8000 տոմսեր ավստրալիացների համար է վերապահվելու:
«Մենք Թուրքիայում հայ համայնքների հետ խնդիրներ չունենք: Մենք խնդիրներ ունենք հայկական սփյուռքի հետ», -նշել է Չիչեկը:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը հայտարարել է, թե անհանգստացնող է այն, որ Թուրքիայի կառավարությունը սպառնում է այն պատգամավորներին, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
«Գրեթե 100 տարի Թուրքիան շարունակում է մեժել Հայոց ցեղասպանությունը, որը հրապարակայնորեն և լայնորեն հայտնի է որպես պատմական իրողություն»,-նշել է վերջինս:
Նշենք, որ 2015 թվականին լրանում է ինչպես թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը, այնպես էլ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում ավստրալիացի զինվորների մահվան 100-ամյա տարելիցը:
Նշենք, որ Նոր Հարավային Ուելսը՝ Ավստրալիայի ամենամեծ նահանգը, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1997 թվականին:
Իսկ այս տարի էլ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը», գրված է պարբերականում: