Համաշխարհային պրեմիերա. Երևանյան բեմում կհնչեն Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված Ա. Սիգալի «Հոգու երգերը»
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը անվանի դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ: Ծրագրում ներառված են Շումանի «Մանֆրեդ» օպերայի նախերգանքը, թիվ 3 «Հռենոսյան» սիմֆոնիան, Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի նախանվագը և «Իզոլդայի մահը» հատվածը:
Համերգի ընթացքում կկայանա նաև կոմպոզիտոր Աննա Սիգալի «Հոգու երգեր» /ըստ Սայաթ-Նովայի/ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Համերգին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մարիան Մկրտչյանը /սոպրանո/:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում