Գ.Սահակյան. Ես հո Սասունցի Դավիթը չեմ
«Մենք դրական էինք տրամադրված, որ արտահերթ նիստը լինի: Իրենց քննարկումներում խոսքը վերաբերում էր օրինագծի ժամկետների հետաձգմանը, բայց հետագայում պարզվեց, որ մարդիկ ցանկանում են բովանդակային փոփոխություններ իրականացնել»,- ԱԺ բրիֆինգներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսելով այն մասին, թե ինչու չեն մասնակցել արտահերթ նիստին: Գ.Սահակյանն ընդգծեց՝ եկել է աշխատանքի, բայց չի մասնակցել նիստին, քանի որ դա իր իրավունքն է:
«Քննարկումից նոր արդյունք չէր գրանցվելու»,- վստահություն հայտնեց ՀՀԿ պատգամավորը:
Արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ ՀՀԿ բոլոր պատգամավորները միանձնյա նման որոշում կայացրեցին՝ չներկայացան նիստին ու առավել ևս նույն կարծիքն ունեցան, Գ. Սահակյանն նշեց.
«Ես հո Սասունցի Դավիթը չեմ, որ ասեմ ու անեն: Քննարկեցինք և եկանք այս որոշման»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը