Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն հրաժարական է ներկայացրել
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին, «Նովոստի Գրուզիա» կայքի փոխանցմամբ, հաղորդագրություն է տարածել Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Տեղեկատվության համաձայն, ԱԱԽ քարտուղարից զատ հրաժարականի դիմումներ են ներկայացնելու վերջինիս 4 տեղակալները:
Հիշեցնենք, Գիգա Բոկերիան հանդիսանում էր Միխեյի Սաակաշվիլիի կուսակիցը:
Արդեն հայտնի է, որ երկրի ԱԱԽ նոր քարտուղար է նշանակվելու Վրաստանում միակ կին գեներալը՝ խորհրդարանի ընթացակարգերի հարցերով հանձնաժողովի նախագահ Իրինա Իմերշվիլին: Վերջինիս նշանակումը կայանալու է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կողմից, նոյեմբերի 17-ին նախանշված երդմնակալության արարողությունից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա