Փաշինյանին ու Փոստանջյանին արգելել են տեսակցել Շանթ Հարությունյանին
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Զ. Փոստանջյանը և Ն. Փաշինյանը երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ և մուտք գործել ոեժիմային գոտի: Այսուհանդերձ, նրանց հնարավորություն չի տրվել շփվել նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ:
Փաշինյանը թերթի թղթակցին ասել է, որ իրենց հաջողվել է դիտանցքով տեսնել միայն նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանին և Սևակ Մնացականյանին: Իսկ երբ պատգամավորները ցանկացել են մուտք գործել խցեր, դա նրանց թույլ է տրվել միայն Ավետիսյանին և Մնացականյանին խցերից հեռացնելուց հետո պատճառաբանելով, որ քննիչը արգելանք է դրել այդ անձանց տեսակցությունների վրա: