Քաղաքաշինության նախարարությունը պետբյուջեի հաշվին ճոխ գնումներ է կատարում
ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանի ղեկավարած ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միայն 872 հազար դրամ կամ մոտ 2 հազար դոլար է ծախսել նախարարությունը վերակահավորելու համար:
«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ քաղաքաշինության նախարարությունը միայն մեկ աթոռի համար վճարել է 30 հազար դրամ, իսկ ղեկավարի բազկաթոռի համար` 58 հազար դրամ: Այս նախարարության պահարաններն արժեն 170 հազար և 150 հազար դրամ: Գնել են նաև գրասեղան, համակարգչի մոտ նստելու աթոռներ և այլն: Նշենք, որ այդ ամենը գնվել է «Սոնա կահույք» ՍՊԸ-ից:
«Փաստորեն, չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին՝ արդեն անգամ ամենապոպուլիստական կուսակցության համբավ ունեցող ուժի ներկայացուցիչ նախարարն է շռայլում պետական միջոցները՝ վերակահավորման վրա գումար ծախսելով պետբյուջեից»,-մեկնաբանել է թերթը: