Արտահերթը տապալվեց
Ազգային Ժողովի արտահերթ նիստը կարծես թե տապալվեց. Պատգամավորների չներկայանալը քվորում չապահովեց և նիստը չկայացավ: Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, այսօրվա ընթացքում նաև ժամը 15.00-ին պատգամավորների գրանցում կկատարվի և եթե քվորում կրկին չապահովվեց, ապա արտահերթ նիստը իսկապես կարելի է տապալված համարել: ԱԺ մեծամասնության պատգամավորները չէին ներկայացել նիստին:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ մեծամասնությունը չի պատրաստվում բոյկոտել արտահերթը, որը նախաձեռնել էին ԲՀԿ, ՀՅԴ, ՙԺառանգություն՚ խմբակցությունները: Հիշեցնենք նաև, որ արտահերթում պետք է քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը մինչև մեկ տարով հետաձգելու անհրաժեշտությունը: