Առաջընթաց գրանցելու համար լավ հնարավորություն է ստեղծվել. Ուորլիքը` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պատրաստականությունը՝ անմիջական բանակցությունների և ԼՂ հիմնախնդրում առաջխաղացման հասնելու հարցում, հաջողության հնարավորություն են ստեղծում: Այս մասին, «1նյուզ.ազ»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նշել է, որ սա կարևոր քայլ է բանակցային սեղան վերադառնալու ճանապարհին՝ հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան օգտագործել առաջիկա հանդիպումը, որպեսզի հետագայում հնարավոր լինի առավել արդյունավետ բանակցություններ վարել:
Ջ. Ուորլիքը շեշտել է, որ ԱՄՆ-ն մշտապես հավատարիմ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և նա պատրաստ է, մյուս համանախագահների հետ սերտ համագործակցության միջոցով, օժանդակել կողմներին՝ հասնելու ընդհանուր նպատակին:
Նրա խոսքերով, Հայաստանում ու Ադրբեջանում կայացած ընտրական ցիկլից հետո լավ հնարավորություն է ստեղծվել՝ առաջընթացի կուրս վերցնելու ու գործընթացում առաջընթաց գրանցելու համար:
Դիվանագետը նշել է, որ քննարկման համար մեծ թվով հարցեր կան և դրանց լուծման հարցում, կողմերից ոչ մեկ, միայնակ չի կարող հասնել հաջողության:
Կարևորելով ամենաբարձ մակարդակով երկխոսության շարունակումը, վերջինս նշել է, որ խրախուսելի է ցանկացած քայլ, որը կարող է բերել կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու անվտանգության, քայլեր, որոնք բոլորին խաղաղությանն ավելի կմոտեցնեն:
Նշենք, որ նոյեմբերին 4-5-ը տարածաշրջան կատարած նախորդ այցի շրջանակներում, ամերիկացի համանախագահը նշել էր, որ նախագահների մակարդակով բանակցություններն ընթանալու են «Հիմնարար սկզբունքների» շուրջ փաստաթղթի հիման: Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը 2011 թվականին Կազանում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանը մերժեկ էր:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում