Ս.Մարգարյան. ՀՀԿ-ի չմասնակցելը արտահերթին ուղղակի ծիծաղելի է
«Խորհրդարանական մեծամասնությունը չմասնակցեց արտահերթ նիստին, քանի որ փաստարկներ չուներ հակառակն ապացուցելու»,- Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ մեկնաբանելով արտահերթ նիստի տապալումը:
Հիշեցնենք, ժամը 12.00-ին արտահերթ նիստը քվորում չապահովեց՝ բացակայում էր խորհրդարանական մեծամասնությունը և ժամը 15.00-ին եթե կրկնվի նույնը, ապա արտահերթ նիստը, որը գումարվել էր ԱԺ երեք խմբակցությունների նախաձեռնությամբ, վերջնականապես կարելի է տապալված համարել:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, մեծամասնության այդ քայլը՝ չմասնակցել նիստին, ուղղակի ծիծաղելի է.
«Մենք համոզված ենք, որ օրինագիծը առաջընթաց չի ապահովի, ինչպես փորձում են համոզել նրանք, սա սխալ օրենք է մեր հասարկության համար: Բայց նրանք անգամ փաստարկներ չունեն հակառակն ապացուցելու համար»,- հավելեց Ստեփան Մարգարյանը:
Նախորդիվ`
Արտահերթը տապալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը