Ուկրաինան ԵՄ-ից պահանջում է միլիարդավոր դոլարներ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դիմաց
Երեկ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ միլիարդավոր դոլարներ են հարկավոր երկրի տնտեսությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար: «Մեծ խնդիր է համարվում ԵՄ տեխնիկական չափանիշներին համապատասխան ձեռնարկությունների արդիականացումը, ծախսերը տարբեր են՝ 100-500 մլրդ դոլարի սահմաններում»,- հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը:
Այս պայմաններում մեկամյա ընդմիջումից հետո Բրյուսելում աշխատանքներն է վերսկսել ԵՄ-Ուկրաինա խորհրդարանական համագործակցության կոմիտեն: Պատգամավորները կողմ են արտահայտվել ԵՄ-ից ֆինանսական միջոցների ստացման գաղափարին, որը կխթանի Ուկրաինային՝ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն ընդառաջ: Սակայն միջոցները չեն տրամադրվելու այն չափերով, ինչ ակնկալում է Ուկրաինայի կառավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում