Հայաստանի հավաքականները շարունակում են հաղթական երթը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Վարշավայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի ընտրանուն: Չորրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Տոմաշևսկու նկատմամբ և հաղթանակ պարգևեց մեր թիմին: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի, Սերգեյ Մովսիսյանը` Սվիդլերի, Վլադիմիր Հակոբյանը` Մորոզևիչի հետ:
Այս հաղթանակի շնորհիվ մեր թիմն առաջընթաց արձանագրեց մրցաշարային աղյուսակում և այժմ 11 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Ադրբեջանի հավաքականի հետ: Առաջատարը` Ֆրանսիայի ընտրանին, որը հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի թիմի հետ, իր ակտիվում 12 միավոր ունի: Եվ հենց նրա հետ է մեր ազգային ընտրանին հանդիպելու այսօր 8-րդ տուրի շրջանակներում: Իսկ ահա ադրբեջանցիները մրցակցելու են հույների հետ, ովքեր 10 միավոր արդյունքով հանգրվանել են 4-րդ հորիզոնականում:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Լեհաստան-2-ին: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը պարտության մատնեցին համապատասխանաբար Աննա Իվանովին, Կլաուդիա Վիշնովսկային և Մարիոլա Վոզնյակին, իսկ Մարիա Կուրսովան զիջեց Օլիվիա Կիոլբասային: Մեր հավաքականն իր ակտիվում ունի 11 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջատարը` Ուկրաինայի հավաքականը, որի հետ այսօր կհանդիպի Հայաստանի ընտրանին, վաստակել է 13 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում