Արթուր Բաղդասարյանը շվեյցարացի պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի` Մաքսային Միությանը միանալու գործընթացը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային նախարարության դեպարտամենտների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրանական Ասիայի, Եվրոպայի Խորհրդի և Շվեյցարիայի Համադաշնության ԵԱՀԿ-ում 2014թ. նախագահության հարցերով պատասխանատու Արթուր Մաթթլիի հետ, ում հետ քննարկել է Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր, պատասխանել բանախոսների Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության և Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցերին:
Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության պատասխանատու, դեսպան Կուրտ Կունցի հետ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, նախանշվել են արդյունավետ գործակցության հեռանկարները:
Աշխատանքային այցը եզրափակվել է Անվտանգության քաղաքականության և Ականազերծման Ժնևյան միջազգային մարդասիրական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպումներով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կենտրոնների հետ համագործակցություն հաստատելու, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով կենտրոնների պատվիրակություններին Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին