Մահացել է Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան ի Տեր հանգչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը»,-գուժում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Վերջին օրերին նա վատառողջ էր: Հոկտեմբերի 26-ին իր տարեդարձը շնորհավորողներին նա արձագանքել էր.
«Իմ ծննդյան տարեդարձի առթիվ, ստացա շնորհավորանքներ և մաղթանքներ, առողջությանս և երկարակեցությանս համար, իմ հոոգեւոր եղբայրներից և բարեկամներից և այդ բոլոր բարի ցանկությունները իր նպատակին ծառայեցին, որովհետեւ այդ օրը գտնվում էի անկողնում շատ բարձր ջերմության տակ»:
Մի քանի ժամ առաջ էլ նա գրառում էր կատարել` զորակցության խոսք հայտնելով դերասան Վարդան Պետրոսյանին:
« Էջմիածնի Մայր Տաճարում աղոթում եմ, որ ոչ մի հայորդի զոհ չդառնա դժբախտ պատահարների և անարդարությունների։ Օրհնություն, հոգու խաղաղություն և բժշկություն Ձեզ և զոհված պատանիների ծնողներին։
Օրհնությամբ՝
Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան
Սուրբ Էջմիածնի միաբան
Հ.Գ. Ցավում եմ, որ չկարողացա անմիջապես հղել օրհնության այս խոսքը՝ վատառողջությանս պատճառով»:
Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբեյանը (ավազանի անունով Պետրոս) ծնվել է 1937թ. հոկտեմբերի 26-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Հայկազյան վարժարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան