ՊՆ. Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն, Ադրբեջանական ԶՈւ-երը, անսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև այլ հատվածներում: Հիմնականում կրակել են գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից: Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ Ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,-տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակը::
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան