Հայ ռազմագերուց արդեն մեկ ամիս է լուր չկա
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանից արդեն մեկ ամիս որևէ տեղեկություն չունի ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը: ԿԽՄԿ մամուլի ծառայությունից երեկ «Հրապարակ»-ը հետաքրքրվել է, թե ինչ ուղղությամբ են ընթանում բանակցությունները հակառակ կողմի հետ:
«Բանակցությունները մեզ մոտ, ինչպես հայտնի է, կոնֆիդենցիալ եղանակով են ընթանում: Բայց ասեմ, որ բոլոր հավանական սցենարների դեպքում մեր ուշադրության կենտրոնում ռազմագերին է և նրա վերջնական որոշումը»: Նշենք, որ, ըստ արդեն իսկ հրապարակված տեղեկությունների, Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր: Այդ որոշումը, սակայն, վերջնական չէ և, ինչպես երևում է, ձգձգվում է: Նշենք նաև, որ վերջին անգամ Ինջիղուլյանին տեսակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչները` հոկտեմբերի 14-ին: