Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Շ. Հարությունյան արդեն փաստաբան ունի: Գործով պաշտպան է ներգրավել ՓՊ փաստաբան Ինեսա Պողոսյանը, ով նույն՝ երկուշաբթի օրը կհանդիպի Շանթին: «Եթե նա տա իր վերջնական համաձայնությունը, նոր գործի կանցնեմ»,- թերթի հետ զրույցում ասել է Ի. Պետրոսյանը՝ ավելացնելով, որ դեռ չի ստանձնել Շ. Հարությունյանի շահերի պաշտպանությունը, սակայն գործով քննիչին դիմումով տեղյակ են պահել, որ ինքը պատրաստվում է ներգրավել այս գործով որպես պաշտպան: